ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՐ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՈՒՄ

14/07/2009 at 16:09 2 comments

Բարև աշխարհ:

Ուզում եմ ձեզ պատմել մի նորության մասին, որ վերջերս է տեղի ունեցել մեր ընկերությունում: Ես աշխատում եմ «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնում, մարկետինգի գծով մասնագետ:

Այս տարի հունիսին մեր ընկերությունը Հայաստանում ներդրեց գործարար տեղեկատվության տարածման մի բոլորովին նոր գործիք:

Խոսքը բջջային հեռախոսների համար մշակված տվյալների շտեմարանի մասին է: Այն իրենից ներկայացնում է Java-ծրագիր, որ միանգամից տեղադրվում է բջջային հեռախոսում և աշխատում է առանց Ինտերնետի: Կոչվում է «Հայաստանի Դեղին Էջեր» բջջային հրատարակում (“Yellow Pages Armenia” mobile edition):

Չեմ ուզում ծանրաբեռնել ձեզ ծրագրի մանրամասն նկարագությամբ, ուղղակի նշեմ, որ բավական հարմար է, անընդհատ ձեռքիդ տակ են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 2700 կազմակերպությունների տվյալներ: Իսկ մնացածի մասին կարող եք կարդալ և բեռնել ծրագիրը  http://www.spyur.am/htmfix/products/mobile_edition_a.htm հասցեից:

Սա առաջին տարբերակն է, պլանավորում ենք տեղեկագրքերի հրատարակմանը զուգահեռ, ամեն տեղեկագրքի հետ նոր բջջային տարբերակը նաև հրատարակել:

Այս տարբերակում ներկայացրել ենք ամեն կազմակերպությունից միայն մեկ հեռախոսի համար, բայց հետագայում կավելանան նաև նրանց գործունեության ոլորտները, միգուցե նաև հասցեները: Տեսնենք թե որ տվյալներն են առավել շատ պահանջված օգտագործողների կողմից:

Կարող եք նաև ձեր առաջարկությունները գրել, անպայման հաշվի կառնվեն:

Բջջային հրատարակման շնորհանդեսը (տես Spyur Mobile Presentation) տեղի ունեցավ այս տարվա հունիսի 20-ին «ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ» (Armenia Marriott) հյունարոցում հունիսի 19-20 կայացած DigiTec Business 2009 ֆորումի ընթացքում: Առավել մանրամասն ֆորումի մասին կարդացեք այս հղումից http://www.digitec.am/digitecbusiness.php?id=40

Մենք այնտեղ ներկայացրինք «Հայաստանի կազմակերպությունները  Ձեր բջջային հեռախոսում» սեմինարը, որի ընթացքում էլ մեր տնօրեն Աշոտ Գրիգորյանը ներկայացրեց բջջային ծրագիրը:

Tigran Sargsyan in DigiTec Business Forum 2009 Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Սփյուռի» տաղավարի մոտ

Ֆորումի ընթացքում տեղի ունեցած «DigiTec Business» ցուցահանդեսի ժամանակ մենք մասնակիցներից մոտ 150-ի բջջային հեռախոսներում տեղադրեցինք ծրագիրը: Կային մոդելներ, որոնց վրա այն չաշխատեց, կամ հեռախոսը չճանաչեց ծրագրի ֆայլերը, այդ մոդելների անունները մենք գրեցինք, որպեսզի հետագա թողարկումներում այդ թերություններն էլ հաշվի առնենք: Եթե դուք էլ փորձել եք այն տեղադրել, ու չի ստացվել, կխնդրեի գրել ձեր հեռախոսի մոդելը, որպեսզի մենք ուղղենք այդ թերությունները:

Օգտվեք անպայման, շատ հարմար է, մանավանդ երբ ձեռքիդ տակ չկա ոչ համակարգիչ, ոչ էլ տեղեկագիրք:

Սպասում եմ արձագանքների ծրագրի աշխատանքի հետ կապված:

Բոլորիդ հաջողություն:

 

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisement

Entry filed under: ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀ. Tags: , , , , , , , , , , , , .

ՕՆԼԱՅՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՎԱՃԱՌՔՈՒՄ ԿԱՄ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԴԱ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ»

2 Comments Add your own

  • 1. Vahan  |  21/07/2009 at 17:09

    Lav er!. Shat lav es nerkayacrel!

    Reply
    • 2. hmelkonyan  |  21/07/2009 at 19:28

      Շնորհակալ եմ գնահատականի համար Վահան ջան: Կաշխատեմ այսուհետ էլ ներկայացնել այնպիսի լուրեր գործարար աշխարհից, որ ուրիշ ոչ մի տեղ չեք կարողանա գտնել :)

      Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Օրացույց

July 2009
M T W T F S S
    Aug »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Categories

Топ кликов

  • None

Follow

Get every new post delivered to your Inbox.