Տնտեսության փիլիսոփայություն
18/08/2009 at 02:29 Leave a comment
Հասարակական կյանքի տնտեսական ոլորտը:
Տնտեսավարման փիլիսոփայություն:
Տնտեսություն, քաղաքականություն, գաղափարախոսություն:
Մարդը տնտեսական գործունեության և հարաբերությունների համակարգում
Բարև հարգելի ուսումնատենչ ու բլոգամոլ հայ ինտերնետ-հասարակություն: Այսօր քրքրում էի համակարգչիս արխիվներն ու գտա իմ ուսանողական տարիների “Փիլիսոփայություն” առարկայի թեմաներից մեկը:
Սա իմ գրածը չէ, նախորոք զգուշացնում եմ, ուղղակի բավական հետաքրքիր նյութ է և համոզված եմ որ հայալեզու կայքերում չեք գտնի այն ուրիշ ոչ մի տեղ, ուստիև ցանկացա հրատարակել, միգուցե մի ուսանողի պետք կգա:
Զինվեք համբերությամբ, քանի որ բավական բարձ տեքստ է և սկսեց կարդալ:
Հաճելի ընթերցում ձեզ:
Տնտեսական ոլորտի կառուցվածքում սովորաբար առանձնացնում ենք նյութական արտադրությունը, որը երբեմն նույնացվում է հասարակական արտադրության հետ: Տնտեսական ոլորտը իբրև բազիս միավորում է հասարակության բոլոր մնացած ենթահամակարգերը մեկ ամբողջության մեջ: Սոցիալական փիլիսոփայության մեջ սկզբունքային նշանակություն է տրվում արտադրության տնտեսական եղանակի հասկացությունը: Հայտնի է, որ նրա պատմական բնույթից է կախված հասարակության տիպը, հասարակական ֆորմացիայի տիպը: Հասարակության տարբեր տիպերում առաջին պլան են դուրս գալիս արտադրության տարբեր կողմերը, օր. Կենդանի աշխատանքի տիրապետությունը ենթադրում է մինչինդուստրիալ … ագրարային քաղաքակրթությունը: Արտադրատնտեսական հարաբերությունների համակարգում հատուկ առանձնացնում են որպես արմատական, հանգուցային սեփականության հարաբերությունները արտադրության միջոցների նկատմամբ հատկապես նրանք են որոշում սոցիալ-տնտեսական համակարգի դեմքը նրա յուրահատուկ բնույթը: Սեփականության հարաբերությունները պայմանավորում են վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ աշխատանքային գործունեության շահադրդումները, մոտիվները: Արտադրողական ուժերը արտադրության միջոցների և մարդկանց համախմբությունն է, մարդիկ, որոնք օժտված են գիտելիքներով, արտադրական փորձով, աշխատանքի նկատմամբ հմտության և արտադրության միջոցները դնում են գործողության մեջ: Արտադրական ուժերի կառուցվածքում հսկայական դեր է կատարում տեխնիկան: Ժամանակակից ըմբռնմամբ տեխնիկա ասելով հասկանում ենք նյութական արտադրության պրոցեսները իրականացնելու համար մարդու կողմից ստեղծած միջոցները, ինչպես նաև ապահովելու, սպասաչկելու համար հասարակության հոգևոր, կենցաղային և մյուս ոչ արտադրական պրոցեսները, չմոռանանք տեխնիկայի կերտող և ոչնչացնող հզորության մասին, ինչը վերջին հաշվով ենթարկվում է մարդու բանականանությանը և կամքին: Հաջորդ քայլը կապվում է ավտոմատիզացիայի հետ, երբ մարդը հնարավորություն ստացավ ոչ միայն օգտագործել մեքենաների էներգիան, այլը կիրառել մեքենաների յուրահատուկ օրգանները, որոնք շատ բանով փոխարինում են մարդու ձեռքին: Տեխնոլոգիական հեղափոխության հետագա էտապը դարձավ ինֆորմատիզացիան, 20-րդ դարի կարևորագույն գիտատեխնիկական նվաճումն է հաշվվում կոմունիկացիաների նոր համակարգի ներդնումը` ինտերնետը: Տնտեսության փիլիսոփայության բազային հասկացությունների թվին են դասվում տնտեսություն, էկոնոմիկա, շուկա հասկացությունները: Ամենալավը, ծավալունը տնտեսություն կատեգորիան է, որը արտացոլում է հասարակության տնտեսական կեցության բարդությունը: Այս հասկացության բովանդակությունը իր մեջ ընդգրկում է մարդկային բնական և աստվածային պարամետրեր: Տնտեսության սեռային միջուկը հանդիսանում բնօգտագործումը, այսինքն` այստեղ ընդգծվում է տնտեսական և էկոլոգիական գործունեության խորը, փոխադարձ կապը: Էկոնոմիկա բազային կատեգորիան մեկնաբանվում է որպես մարդկային գործունեության կարևորագույն ձև, որը ընդգրկում է երկու տարբեր ասպեկտներ: Առաջին անգամ այդ տարբերության վրա մատնացույց է արել Արիստոտելը իր “Պոլիտիկա” աշխատության մեջ, նա տարբերում է էկոնամիկան որպես տնային տնտեսության վարում, որպես մի գործունեություն, որը ուղղված է հանապազօրյա պահանջմունքների բավարարմանը և որպես կյանքի գործունեության այնպիսի ոլորտ, որը բնութագրվում է տնտեսական քայլերի կատարմամբ շահույթ ստանալու հարստություն կուտակելու նպատակով: Կոմերցիոն գործունեության այդ տեսակը ստացավ խրեմատիստիկա անունը:
Ժամանակակից գիտության մեջ էկոնոմիկան սահմանվում է տարբեր տեսանկյուններից: Այն մեկնաբանվում է որպես տնտեսվարում, տնտեսության եղանակ, տնտեսական գործունեության մասնավոր դեպք: Շատ ժամանակակից տնտեսագետներ փորձում են ապացուցել, որ էկոնոմիկան իր խորքային իմաստով հանգում է փոխանակությանը, էկոնոմիկան հենց փոխանակությամբ էլ գոյություն ունի, ըստ որում փոխանակությունը հասկացվում է որպես հասարակական կյանքի ունիվերսալ, ֆենոմենալ գործողություն, որը կապված է փողի հետ: Ուրիշ տեսաբանների կարծիքով էկոնոմիկան որոշվում է աշխատանքի շահույթով: Երրորդ խումբ մասնագետներ էկոնոմիկայի բնույթը տեսնում են արժեքի սուբստանցիայի մեջ: Մեկ այլ դեպքում էկոնոմիկան սահմանվում է որպես տնտեսական կապերի, հարաբերությունների համակարգ, հատուկ կերպով կազմակերպված կառուցվածք: Տնտեսական ոլորտը իրենից ներկայացնում է դաստիարակություն, որի վրա իրականանում է հասարակության տնտեսական կյանքը, հոգևոր արժեքները նույնպես օժտված են տնտեսական արժեքով: Եվ նրանք հազվադեպ են հանդես գալիս, ապրանքի ձևով, ապրանքին հատուկ բոլոր հատկություններով: Չպետք է մոռանալ արտադրության զարգացումը, տնտեսության մեջ էական դեր է խաղում ըստ աշխատանքի քանակի և որակի բաշխման սկզբունքը, որը կիրառվում է վարձու աշխատանքի և կառուցողական հավասարության մոտեցումը, ընդհակառակը բացասական դեր է խաղում տնտեսության զարգացման առումով: Շահույթի ստացումը ձեռներեցների հիմնական շահադրդումն է, այն հիմնական մոտիվն է, որը ապահովում է շահագրգռվածություն և նպաստում արտադրության զարգացմանը: Անձնական և հատկապես արտադրական սպառումը նույպես խթանում է հասարակության արտադրության զարգացումը: Տնտեսական գործունեության ընթացքում մարդիկ փոխանակվում են գործունեությամբ, ապրանքներով և ծառայություններով, որոնց հիմքում ընկած է աշխատանքի հասարակական բաժանումը: Արտադրատեսակի և հասարակության փոխհարաբերությունը հանդես է գալիս որպես ամբողջի և մասի փոխհարաբերություն: Այդպսիսի որոշիչ դերի մասին եզրակացությունը հասարակության զարգացման մեջ բավականին հիմնավորված է: Սրա վրա մատնացույց է անում գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերը: Նա, խոսելով Մարքսի տնտեսագիտական տեսության մասին, նշում է, որ անհրաժեշտ է այդ տեսությունը մաքրել բազմաթիվ դոգմատիկ շերտերից, որոնք ավելի շատ գալիս են նրա հետևորդներից: Դրա հետ միասին հարկ է հաշվի առնել հասարակության զարգացման մեջ, այդ թվում նաև տնտեսության զարգացման տեսակետից քաղաքական, բարոյական, կրոնական գործոնները: Վերջիններիս դերը տնտեսության մեջ Վեբերը հատուկ քննության առարկա է դարձնում:
Մարքսի հայրենակից, ում անվանում են գերմանական տնտեսագիտական մտքի հիմնադիրը, Ֆրիսդրիխ Լիստը մատնացույց է անում այս կամ այն հասարակության տնտեսության զարգացման մեջ որոշիչ դերի վրա: Նա նշում է, որ հասարակությունը պետք է մտածի իր այդ ընդունակության մասին, արտադրել և զարգացնել այդ ընդունակությունը: Տնտեսական օրենքները նույնպես ներկայացնում են անհրաժեշտ էական և կրկնվող կապեր տնտեսական երևույթների միջև: Նրանք նույնպես գործում են օբյեկտիվորեն անկախ մարդկանց կամքից և գիտակցությունից: Եվ պարզապես է անհրաժեշտ է ողջ լրիվությամբ գիտակցել տնտեսական օրենքների գործողությունը և դրանց համապատասխան կառուցել տնտեսական գործունեությունը: Այդ գիտակցման դիապազոնը կարող է լինել բավականին լայն: Գիտական ըմբռնումից մինչև ձեռներեցների բնազդը, մինչև ինտուիցիայի մեջ արտացոլվելը հասարակության տնտեսական կյանքը քննելիս չպետք է մոռանալ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների մասին, որոնք գտնվում են փոխազդեցության մեջ: Սուբյեկտիվ պահերը կարող են լինել այս կամ այն տնտեսական երևույթի սուբյեկտիվ ընկալումները և պատկերացումները դրանց մասին: Ինչպես գիտակցության մյուս ձևերի պարագայում, այնպես էլ տնտեսական գիտակցության դեպքում տնտեսական հոգեբանության և տնտեսական գաղափարախոսության , օր. Որոշ մտածողներ մեծ տեղ են տալիս հասարակության տնտեսական կյանքում հոգեբանական գործոնին: Այսպես գերմանացի տնտեսագետ Շմոլերը մատնացույց արեց մրցակցության բնազդի վրա, իսկ ամերիկյան տնտեսագետ Վեգլերը ուշադրություն է դարձնում վարպետության և ընչաքաղցության գործոնի վրա: Գերմանացի փիլիսոփա Զոմբարդը խոսում է տնտեսական ոգու մասին:
Տնտեսական գիտակցության ամենաբարձր մակարդակը հանդիսանում է տնտեսագիտությունը, ասում ենք տնտեսության փիլիսոփայություն, տնտեսվարման փիլիսոփայություն, ինչպես նշում է անգլիացի գիտնական Մակկորմակը` փոխաբերության հայտնի տեսության հեղինակը, լեզվաբանական միջոցը, որը թույլ է տալիս գտնել տերմինի նոր նշանակություն հասկանալու լուծումը հանդիսանում է փոխաբերությունը: Փոխաբերությունները ստեղծում են ակնառու պատկերներ, որոնք թույլ են տալիս որսալ հին տերմինի նոր իմաստը:
Քաղաքականության փիլիսոփայության կարևորագույն և առավել հնագույն պրոբլեմներից մեկը իշխանության պրոբլեմն է: Վեբերը նշում է, որ քաղաքականություն նշանակում է ձգտում մասնակցելու իշխանության մեջ կամ ազդեցություն ունենալ իշխանության բաժանման վրա կամ ազդեցություն ունենալ որոշումներ ընդունելու ժամանակ, քաղաքական իշխանությունը հասարակության քաղաքական կյանքի կարևորագույն տարրերից մեկն է, քաղաքականությունը իրացվում է քաղաքական հարաբերությունների, քաղաքական ինստիտուտների և քաղաքական գաղափարախոսության միջոցով, ցանկացած պետության հատկանիշներ են հանդես գալիս իշխանության ապարատը, տերիտորիան և հարկային համակարգը (Էնգելս): Մարքսը ուշադրություն է դարձնում ասիական, անտիկ, ֆեոդալական, կապիտալիստական … վրա: Նա գտնում է, որ այս արտադրաեղանակի պայմաններում բացակայում է մասնավոր սեփականությունը և այդ պայմաններում պետությունը ծագում է մինչը դասակարգերը որպես գյուղական համայնքերի օբյեկտիվ պահանջմունքների արդյունք լուծելու խոշորամասշտաբ տնտեսական պրոբլեմները մասնավորապես կապված ոռոգման ցանցի, ստրատեգիական ճանապարհների կառուցման և այլնի հետ: Այդ պայմանների արդյունքն էր տոտալիտար սիստեմի առաջացումը (տոտալիտարիզմը պետական կարգ է, որը հսկողություն է իրականացնում հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ, այդ թվում տնտեսական, քաղաքական հոգևոր), իսկ քաղաքացիական հասարակություն գաղափարը գալիս է: Ցիցերոնը քաղաքացիական հասարակությունը ենթադրում է պետության, հասարակության և առանձին քաղաքացու շահերի, խնդիրների օպտիմալ զուգակցումը:
Գաղափարախոսություն ասելով` հասկանում ենք գաղափարների, գնահատականների, դատողությունների ամբողջություն, դրանց վրա կառուցվում է այս կամ այն առարկայի երևույթի սոցիալական իրավականության պրոցեսների համապատասխան ըմբռնում և վերաբերմունքը, որպես հոգևոր գործունեության ինքնուրույն ձև, գաղափարախոսություն կազմավորվեց երկու պրոցեսների սերտ կապի մեջ.
1. 17-18-րդ դարերում … Եվրոպական երկրներում հեղափոխական շարժումներ
2. գիտության զարգացում:
Գաղափարախոսություն տերմինը շրջանառության մեջ դրեց ֆրանսիացի տնտեսագետ, փիլիսոփա, քաղաքական գործիչ Դեստյուր Դերասին, ազդեցիկ մի կազմակերպության ստեղծող, որը կոչվում էր “ինստիտուտ”: Աշխատությունը կոչվում էր “Գաղափարախոսության տարրերը”: Այդ գրքում նա գաղափարախոսությունը սահմանեց որպես գիտության մարդկանց մտքերի մասին, որը զբաղվում է գաղափարների մշակմամբ, ձևավորմամբ և տարածմամբ, ըստ էության նրա ստեղծած ինստիտուտը առաջինն էր աշխարհում իբրև մի կազմակերպություն, որը հատուկ կերպով զբաղվեց նրանով, ինչը այսօր ընդունված է անվանել “ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի ձևովորման վրա”: Գաղափարախոսության յուրահատկությունը փիլիսոփայության հետ համեմատած ամենից առաջ կայանում է նրանում, որ այն առավելապես կենտրոնացած է սոցիալական իրականության իմաստավորման վրա: Մարդկանց որոշակի ընդհանրություններ շահերի ու պահանջմունքների հետ սերտ կապերի մեջ են: Գաղափարախոսությունը արտահայտում է նրանց վերաբերմունքը տվյալ իրականության նկատմամբ: Այդ ընդհանրության կողմից ընդունվող, բաժանվող իդեալների և արժեքների ձևավորման իմաստով:
Գաղափարախոսության տարբերիչ գիծն է կայանում նաև նրանում, որ գաղափարախոսությունը կողմնորոշում է առանձին մարդուն, մարդկանց ընդհանրությանը դեպի սոցիալ-պրակտիկ գործունեության կոնկրետ խնդիրների լուծումը, որոնցից կախված է տվյալ ընդհանրության շահերի, արժեքների, գաղափարների իրացումը: Կարելի է ասել գաղափարախոսությունը ոչ միայն ձևավորում է արժեքներ և գաղափարներ ոչ միայն կողմնորոշում է դեպի նրանց նվաճումը, այլև առաջարկում է ուղղություններ, որոնք տանում են այդ նպատակի իրականացմանը, նա սովորեցնում է` հանուն ինչի ապրել, ինչպես պետք է վարվել, գործել: Հաջորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գաղափարախոսությունը դառնում է իրականության որոշակի ըմբռնումներ մշակման նպատակ, բայց այդ ըմբռնումը գիտական տեսության ձև չի ըմբռնում, գաղափարախոսությունը չի հանդիսանում գիտություն, ոչ իր կողմից օգտագործվող մտածողության հիմնավորման ձևերով ու մեթոդներով, ոչ էլ վերջնական արդյունքներով որքանով գաղափարների համախմբությունը, որից կազմված է գաղափարախոսությունը ստուգման չի ենթարկվում այն պրոցեդուրաներով, որոնք կիրառվում են բնական և հասարակական գիտություններում:
Entry filed under: Սովորել սովորել և նորից սովորել. Tags: "Փիլիսոփայություն" առարկա, “Գաղափարախոսության տարրերը”, Սոցիալական փիլիսոփայություն, Ցիցերոն, Ֆրիդրիխ Էնգելս, ամերիկյան տնտեսագետ Վեգլեր, անգլիացի գիտնական Մակկորմակ, բնօգտագործում, գերմանացի տնտեսագետ Շմոլեր, էկոնոմիկա, Արիստոտել “Պոլիտիկա”, Արտադրատնտեսական հարաբերությունների համակարգ, Գերմանացի փիլիսոփա Զոմբարդ, Դեստյուր Դերասի, նյութական արտադրություն, շահույթ, սոցիալ-տնտեսական համակարգ, վարձու աշխատանք, Կարլ Մարքս, տնտեսագիտություն.

Trackback this post | Subscribe to the comments via RSS Feed